7 նոյեմբերի 2020 - 13:17 AMT
Լոս Անջելեսի որոշ վահանակներ կիրազեկեն Արցախում պատերազմի մասին

Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում գտնվող գովազդային վահանակները կիրազեկեն Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Այս մասին հայտնում է դպրոցի ֆեյսբուքյան էջը։

Դրանցից մեկի վրա գրված է «Կանգնիր հայերի հետ հիմա, վաղը ուշ կլինի»: Դրանք հորդորում են մասնակցել Ամերիկայի հայկական ազգային կոնիտեի կազմակերպած Արցախի անկախության ճանաչման գործընթացին սատարող ստորագրահավաքին։

Վահանակների վրա գրված են նաև #ArtsakhStrong #PeaceForArmenians #RecognizeArtsakh #DefendArmenia #DefendArtsakh #PilibosForHumanity #PilibosAlumni:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։