Նոյեմբերի 8-ից անձրևները կդադարեն, արևային եղանակ կլինի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վաղվանից 5 օր նորից արև»,- գրել է նա։
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում՝ նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի լույս 9-ի գիշերը մայրաքաղաքում +6 աստիճան կգրանցվի, ցերեկային ժամերին՝ մինչև +17։