ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նա առաջադրվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից։
Քվեարկությունը կանցկացվի փակ և գաղտնի:
Ընտրվելու դեպքում Ղալումյանն այդ պաշտոնում կփոխարինի Վարազդատ Կարապետյանին, որը վայր է դրել մանդատը նոյեմբերի 25-ին ու ստանձնել Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։
Վահե Ղալումյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: