27 փետրվարի 2009 - 16:49 AMT
Երիցյան. Մենք կփորձենք ներդնող կապիտալիստներին համոզել Հայաստանում ներդրումային ֆոնդ բացել
Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի առաջարկած քաղաքականությունը վկայում է այն մասին, որ դասավորվել են կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները: Այդ մասին, ելույթ ունենալով «Հայաստանի կապիտալի շուկա» կոնֆերենցիային, հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով, կապիտալի շուկայի ակտիվացման նպատակով Հայաստանի կառավարությունն արդեն հանդես է եկել մի շարք կարեւոր նախաձեռնություններով: Դա, մասնավորապես, թոշակային հաշիվների ծրագիրն է, կորպորատիվ կառավարման սկզբունքների, գիտությամբ հարուստ տնտեսության ներմուծումը, բիզնեսի ինկուբացիան, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդի միջնորդությամբ պետության մասնակցությունը:
Ինչպես հաղորդել է Ներսես Երիցյանը, աջակցելով մասնավոր ձեռներեցին կապիտալի շուկային մասնակցելու գործում, կառավարությունն իր կողմից մտնում է այսպես կոչված ներդրումային ռիսկի մեջ: «Մենք կփորձենք ներդնող կապիտալիստներին համոզել մոտակա 1-2 տարում Հայաստանում ներդրումային ֆոնդ բացել»,- ասել է նա: Երիցյանի խոսքով, ներդրումային ֆոնդի գործադրման համար անհրաժեշտ է $100 մլն-ի չափով ֆինանսական միջոցների կուտակում:
Կոնֆերենցիայի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը հայտնել է, որ պետությունն իր կողմից առաջադրելու է շուկայի մասնակիցների թափանցիկության, բաց լինելու պահանջները: «Արդարացված չի լինի, եթե թոշակային ֆոնդի միջոցները չգտնեն իրենց արժեքավոր թղթերը, շուկայի պոտենցիալ մասնակիցները չեն կարողանա իրագործել IPO-ն»,- ասել է նա: