ԱԺ նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ։
Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեկտեմբերի 8-ին։
«Իմ քայլը» խմբակցության անդամը վայր էր դրել մանդատը։
Լոռու արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական էր տվել դեկտեմբերի 16-ին։
Արամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ավարտել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայել է զինված ուժերում։ 2018-ին եղել է Լոռու փոխմարզպետ։