Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 160,853-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 309-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում թեստավորվել է 1462 հոգի, ընդհանուր առմամբ 601,768 թեստ է արվել։
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2890 դեպք կա, այլ պատճառով՝ 692։
Ապաքինվել է ևս 817 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 146,576 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,695 է։