Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին, նա համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացած է։
Վարչապետի՝ ինքնամեկուսացած լինելու մասին լուրը հայտնել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է Armenpress-ը։
2020-ի հունիսի 1-ին հայտարարվել էր, որ Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։
Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Ծնունդի առթիվ ու Ավետարանից մեջբերումներով կիսվել։
«Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի»,- գրել է վարչապետը։
Կաթողիկոսի մատուցած պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են եղել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: