14 հունվարի 2021 - 18:55 AMT
Նորվեգիայում 23 մարդ է մահացել Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո

Նորվեգիայում 23 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների արտադրության պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Այդ մասին հայտնել է Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը։

Մահվան ելքով բոլոր դեպքերը գրանցվել են թուլացած իմունիտետով 80 անց տարեցների մոտ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ դեպքերն առանձակի մտավախություն չեն առաջացնում։ Ակնհայտ է, որ պատվաստանյութի ռիսկի գործոնը շատ փոքր է, մի փոքր բացառությամբ՝ երբ խոսքը թույլ առողջությամբ տարեցների մասին է»,-ասել է գործակալության ներկայացուցիչ Սթեյնար Մադսենը։

Ապագայում նման դեպքերից խուսափելու համար, Առողջապահության ազգային ինստիտուտը մի փոքր փոխել է լուրջ հիվանդություններ ունեցող տարեցների պատվաստման ուղեցույցները։

Pfizer պատվաստանյութով պատվաստումը Նորվեգիայում սկսվել է դեկտեմբերի 27-ին։ Առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցի բնակիչները։ Հունվարի 14-ի դրությամբ Նորվեգիայում պատվաստվել է 25,000 մարդ։

Photo. AP