15 հունվարի 2021 - 11:24 AMT
Գևորգ Էմինի արձանի կատվին գողանալու դեպքով նյութեր են պատրաստվում

Սիրահարների այգուց Գևորգ Էմինի արձանի կատվին գողանալու դեպքով ոստիկանությունում հաղորդում ստացվել է, նյութեր են նախապատրաստվում, PanARMENIAN.Net-ին ասացին գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Ելենա Շուվաևա-Պետրոսյանը կիսվել էր Գևորգ Էմինի արձանի լուսանկարով ու գրել, որ բանաստեղծի արձանը վանդալիզմի է ենթարկվել, կտրել-տարել են արձանի կողքի կատվին։

Էմինի արձանը Սիրահարների այգում տեղադրվել է 2010 թվականին, այն բրոնզաձույլ է։ Պատկերում է բանաստեղծ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ։ Քանդակի հեղինակն Աշոտ Արամյանն է։