Ադրբեջանը 30 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին, տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ են իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:
Փոխանցված մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու նպատակով:
Ադրբեջանական կողմը չի տեղեկացրել, թե որ շրջաններից են հայտնաբերվել մարմինները։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները: