25 հունվարի 2021 - 10:57 AMT
Գերությունից վերադարձած զինվորներն այցելել են Ցականյաններին

Գերությունից վերադարձած 44 զինծառայողից մի քանիսն այցելել են 2014-ին ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին՝ նրանց շնորհակալություն հայտնելու։

Քարվաճառում Ցականյանին սպանած երկու ադրբեջանցի դիվերսանտի հետ էին փոխանակվել 44-օրյա պատերազմի հայ 44 ռազմագերին։

«Լուրերի» փոխանցմամբ՝ Ցականյանների ընտանիքն է օգնել երիտասարդներին գերությունից վերադարձնելու հարցում։

Ադրբեջանում պահվող հայ մյուս ռազմագերիների հստակ թվի ու վերադարձի մասին դեռ որոշում չկա։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով շարունակում է տարբեր հարթակներում բարձրրաձայնել նրանց վերադարձի մասին։