27 հունվարի 2021 - 12:52 AMT
Covid-19-ի 4 նոր դեպք՝ Արցախում

Հունվարի 26-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, կատարվել է 86 թեստավորում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

Հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամաբ՝ կատարվել է 19,103 թեստավորում: