Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը քննարկել են ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունները։
Նրանք մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը:
Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում է աշխատանքային այցով։ Նա Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Almaty Digital Forum 2021 միջազգային համաժողովին: