13 փետրվարի 2021 - 11:10 AMT
Ռուս խաղաղապահներն ավարտել են Մարտունու ականազերծումը

ՌԴ ՊՆ Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Արցախի Մարտունու քաղաքի տարածքների ականազերծման աշխատանքները։

Բնակավայրերի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը ականազերծման և պայթեցման աշխատանքների ժամանակ և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպերը ցանկացած եղանակային պայմաններում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը տարհանվում է և ոչնչացվում հատուկ առանձնացված տարածքում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում։

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1358․3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 բնակելի շենք, այդ թվում 29 սոցիալական նշանակության օբյեկտ։ Հայտնաբերվել և նասազերծվել է մոտ 24,300 պայթուցիկ առարկա:

Photo. Ria Novosti