Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:
«Քննարկվել են գերիների վերադարձին, անհետ կորածների որոնմանն առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Պատերազմից հետո ադրբեջանական կողմում դեռ գերիներ կան, կան նաև անհետ կորածներ։