15 փետրվարի 2021 - 15:13 AMT
Արմեն Սարգսյանը վերադարձել է․ Բուժումը շարունակում է Երևանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան: Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում, տեղեկացնում է նրա աշխատակազմը։

Նախագահը կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում էր Մեծ Բրիտանիայում բժիշկների հսկողության տակ և աշխատում հեռավար։

Արմեն Սարգսյանը Լոնդոնում էր վարակվել կորոնավիրուսով․ արձակուրդի շրջանակում նա Ամանորը դիմավորել է Բրիտանիայում` ընտանիքի հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատություն է տարել, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական է։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը շարունակում էր հեռավար։