2008թ. ռուս-հայկական հարաբերությունների խորացման առաջատար գործոնը տնտեսական կապերն էին
2008թ. դաշնակցային գործընկերության ռուս-հայկական հարաբերությունները շարունակեցին դինամիկ կերպով զարգանալ: 2008թ. երկրներում ավարտված ընտրական փուլերը չազդեցին երկկողմ քաղաքական կապերի հագեցածության վրա: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության ամփոփման մեջ:
«Բարձրագույն մակարդակով երկխոսության կատարելագործման շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները ունեցան վեց հանդիպում, տեղի ունեցավ պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի փոխանակություն: Անդրկովկասում դեպքերի ճգնաժամային զարգացումը հաստատեց ռուս-հայկական ռազմավարական փոխգործակցության ամրապնդման կարեւոր նշանակությունը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման համար»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ փաստաթղթում:
Ամփոփման համաձայն, 2008թ. կատարելագործվում էին ռազմական, հումանիտար եւ միջտարածաշրջանային կապերը: «Ռուս-հայկական հարաբերությունների ողջ համակարգի խորացման առաջատար գործոնն են դառնում տնտեսական կապերը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության ամփոփման մեջ:
Փաստաթղթի համաձայն 2008թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՌԴ եւ ՀՀ միջեւ ապրանքաշրջանառությունը աճեց 19,9%-ով եւ կազմեց $749,2 մլն: «Ռուսաստանը դարձավ Հայաստանի հիմնական առեւտրական գործակալը: Ռուսական կապիտալ ներդրումների ծավալը հայկական տնտեսության մեջ, որը տարվա վերջին գերազանցեց 1,8 մլրդ ԱՄՆ դոլարը, արտացոլում էր Ռուսաստանի առաջատար դիրքը իր արտասահմանյան ներդրողների շրջանում»,- ընդգծվում է ամփոփման մեջ:
Հաջողությամբ իրագործվել են համատեղ գազաէներգետիկ նախագծերը, ատոմային էներգետիկայի վերաբերյալ փոխգործակցությունը: «Ռուսաստանն ու Հայաստանը արդյունավետ կերպով համագործակցել են ԱՊՀ բարեփոխման եւ գործունեության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ շրջանակներում գործողությունների կոմնորոշման ուժեղացման գործում»,- ասվում է 2008թ. ՌԴ ԱԳՆ գործունեության ամփոփման մեջ: