11 մարտի 2021 - 10:32 AMT
Որոնողական աշխատանքները կշարունակվեն 2 ուղղությամբ

Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 11-ին իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը՝ մարտի 10-ին:

Մարտի 10-ին հայտնաբերված 6 աճույնից 3-ը հայտնաբերվել էր Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: