Ռուսական Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը։ 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր ականազերծվել է 1623 հա տարածք, 508 կմ ճանապարահ, 1577 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,154 պայթուցիկ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահները շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում Արցախում տեղակայված 27 դիտակետում՝ հետևելով հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։
Ռուս խաղաղապահները նաև ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր և վերականգնում են քաղաքացիական ենթակռուցվածքներն ու հումանիտար աջակցություն ցուցաբերում բնակչությանը։