Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Մարտի 15-ին նախատեսված է եղել որոնողական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
ԱԻՊԾ-ից նշում են, որ եթե ձյուն չգա ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն մարտի 16-ին:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: