Ռուսական գազը ժամանակավոր Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով՝ մինչև Վրաստանի հետ սահմանը, տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը։
Ըստ ընկերության` դա պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներով, որոնք մոտ 3 շաբաթ կտևեն։
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման վերաբերյալ։
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո գազը կրկին կտեղափոխվի նախկին երթուղով՝ ՌԴ-Վրաստանի սահմանով։