24 մարտի 2021 - 13:03 AMT
Հոնկոնգն ու Մակաոն կասեցրել են BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը

Հոնկոնգն ու Մակաոն կասեցրել են կորոնավիրուսի դեմ BioNTech ընկերության Գերմանիայից գնված պատվաստանյութի կիրառումը փաթեթավորման թերությունների պատճառով։

Հոնկոնգի պատվաստման բոլոր 29 հանրային կենտրոնը կասեցրել է դրանով պատվաստումները, գրում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի իշխանությունները հաստատել են կասեցման փաստը՝ նշելով, որ դա արվել է «զգուշավորությունից ելնելով մինչև նոր ծանուցումը»։ Նշվել է, որ հարկավոր է հետաքննություն անցկացնել՝ համոզվելու համար, որ դեղամիջոցի վնասված փաթեթավորմամբ խմբաքանակն անվնաս է։

Նույն պատճառով BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը կասեցվել է մոտակա Մակաոյում։

Չինտասնաի վերոնշյալ երկու վարչական շրջանում BioNTech-ի պատվաստանյութի (Comirnaty ապրանքանիշով) դիստրիբյուտորը Շանհայում գործող Fosun Pharma ընկերությունն է։ Այն արդեն համատեղ հետաքննություն է սկսել գերմանական արտադրողի հետ։ Արդյունքների մասին ավելի ուշ կհայտարարվի։