ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի։
Նա պահանջում է 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված համար 350-Ա և համար 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և պարտավորեցնել իրեն վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, գրում է Aysor.am-ը։
Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին։
Ավելի վաղ Խաչատրյանը Վարչական դատարան էր դիմել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցով։
Խաչատրյանն ազատվել է պաշտոնից նախագահի՝ փետրվարի 24-ի հրամանագրով։ Նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել հարցին։