Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշվել է հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել, փոխանցում է Aysor.am-ը:
«ԸՕ հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո: Բայց դրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ եթե նույնիսկ ռեյտինգային համակարգը դուրս է գալիս օրենսգրքից, ընտրակարգ չի փոփոխվում», - ասել է Վարդանյանը:
Նա նաև հիշեցրել է, թե ընտրությունները միշտ անցնում են գործող Ընտրական օրենսգրքով։
«Եթե այդ ժամանակ ուժի մեջ մտած լինի որևէ փոփոխությամբ ԸՕ, ապա այդ օրենսգրքով էլ գնալու ենք ընտրության», - ասել է պատգամավորը:
Հայաստանում 2021-ի հունիսի 20-ին անցկացվելու են Խորհրդարանական արտահերթ ընտրություններ։