ԶԼՄ-ներում տարածվող լուրը, թե Նորքի տուն-ինտերնատի միավորման արդյունքում, տարածքն օտարվելու է Վիվառո ընկերությանը՝ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
«Վիվառո ընկերությունը, ինչպես նաև դրա հիմնադիրները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ և խնդրում են չտարածել իսկությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որը կարող է խաթարել ընկերություան բարի համբավը»,-ասվում է ընկերության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
Մարտի 22-ին Երևանի համար 1 տուն-ինտերնատում բողոքի ակցիա են իրականացրել այնտեղ բնակվող տարեցները։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի համար 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։ Ավելի ուշ Սոցապ նախարարությունը հերքել էր միավորման մասին լուրերը։