9 մարտի 2009 - 20:01 AMT
Արդշինինվեստբանկն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Արդշինինվեստբանկն իրականացրեց առաջին թողարկման պարտատոմսերի առաջին արժեկտրոնի վճարումը` յուրաքանչյուր պարտատոմսի դիմաց վճարվելով 250 ՀՀ դրամ: Այդ մասին ասվում է Բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Արդշինինվեստբանկի պարտատոմսերի այս թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ. երկրորդ վճարումը տեղի կունենա 2009թ. հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009թ. սեպտեմբերի 5-ին, իսկ չորրորդ վճարումը - պարտատոմսերի մարում տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 10% է:

Հաշվի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ընթացքը` Արդշինինվեստբանկի կողմից նախատեսվել է 2009 թվականի ընթացքում իրականացնել նա- պարտատոմսերի երկրորդ թողարկումը: