ՈւԵՖԱ-ն որոշել է 2020/2021 խաղաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում չանցկացնել՝ տեղափոխելով Լոնդոն կամ Լիսաբոն։ Այդ մասին հայտնել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 29-ին է` հանդիպելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Մրցաշարի վճռորոշ խաղը պետք է անցկացվեր Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում, սակայն այժմ դա հարցականի տակ է, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիան ընդգրկել է «կարմիր ցուցակում»՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։
Հարցի վերջնական որոշման մասին հայտնի կդառնա առաջիկա ժամերին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ եզրափակիչը, որին մասնակցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը։ Նախընտրելի տարբերակներից էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, գրում է Championat.com-ը։
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայում ավելի վաղ բանակցություններ էին մեկնարկել ՈՒեՖԱ հետ եզրափակիչը տեղափոխելու շուրջ։ Որպես փոխատուցում ՈւԵՖԱ-ն ապտրաստ է թուրքական իշխանություններին առաջարկել 2022/2023 խաղաշրջանի ՉԼ անցկացումը, որը պետք է կայանա Մյունխենում։