24 մայիսի 2021 - 14:29 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանցիները բաց դեմքով են խոշտանգում և գլխատում՝ վստահ են, որ անպատիժ են մնալու

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանցի զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով հեռարձակվող ռադիոհաղորդման մեջ։

ՄԻՊ-ը նշել է, որ նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Ռադիոհաղորդումն ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին է: