ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը նրա անունից մերժել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկը՝ նշելով, որ Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի։
«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-ասվում է Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Փաշինյանն Ապարանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե հեշտ է «փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»։
Նա նշել էր, որ ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին, մեծ բանավեճ է լինելու, և սպասելու է նախկին նախագահներին ուղիղ եթերում։