15 հուլիսի 2021 - 11:27 AMT
Չեխական Balus Tech-ն ուզում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայան և փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնել

Չեխական Balus Tech ընկերությունն առաջարկել է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։ Ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա գործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։