Oգոստոսի 12-ին և 13-ին՝ ժամը 20։00-ից, Բյուրականի աստղադիտարանում կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերը նմանեցնում են աստղաթափի:
Այս օրերին աստղադիտարանի այցելուները կարող են մասնակցել բաց երկնքի տակ դասախոսության, գիշերային դիտումների, VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ, տեղեկացնում են աստղադիտարանից։
Օրվա առթիվ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 21։00-ն։
Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունները կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Պերսեիդները սպիտակ արագընթաց աստղակերպեր են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։