Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին կեղծ պատմական պահանջներ է ներկայացրել ՀՀ հասցեին՝ հայտարարելով, թե ՀՀ որոշ բնակավայրեր ու շրջաններ պետք է անվանել «բնիկ ադրբեջանական անվանումներով»։ Այդ մասին գրել է Caspian News-ը։
Այցելելեով 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Արցախի շրջաններ՝ Ալիևը հորդորել է ադրբեջանցի լրագրողներին օգտագործել ՀՀ քաղաքների «բնիկ ադրբեջանական անվանումները»։
«Բասարքեչարի շրջանը Հայաստանում Վարդենիս են անվանում, բայց իսկական անվանումը Բասարքեչար է։ Գյոկչայի շրջանը հինավուրց ադրբեջանական հող է»,-ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Սևանի ավազանն ու Գեղարքունիքի մարզը։
Ալիևը բազմիսց է անհիմն պնդումներ անում և հայտարարում, թե Երևանը, Սյունիքի մարզը և Սևանա լիճը «Ադրբեջանի պատմական հողերն են»։ Ապրիլին, խոսելով այդ մասին և ասելով, թե Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ներկայացնում, սակայն հավելել է․ «Մենք կվերադառնանք այնտեղ ինչո՞ւ ոչ»։