Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը նախատեսվում է նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։ Նվիրատուն ռուսական «Արդյունաբերական ընկերություն» («Պռոմիշլեննայա կոմպանիա») բաժնետիրական ընկերությունն է։
Հարցն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ի նիստում: Նախագիծն ընդունվել է գրավոր քվեարկությամբ:
«Արդյունաբերական ընկերությունը» Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 60% բաժնետոմսերի սեփականատերն է։
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել 412,250.75 հասարակ (սովորական) բաժնետոմս և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին:
Ըստ կառավարության որոշման՝ վարչապետի աշխատակազմը պետք է տասնօրյա ժամկետում «Արդյունաբերական ընկերություն» ՓԲԸ-ի հետ համատեղ սահմանված կարգով ապահովի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ԶՊՄԿ-ի՝ ժողովրդից գողացված բաժինը վերադարձնելու են ժողովրդին: