Հոկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272,957-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 26 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5575 դեպք կա, այլ պատճառով՝ 1227:
Ապաքինվել է ևս 891 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 249,158 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16,997 է։
Հոկտեմբերի 10-ին կատարվել է 5814 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,811,131 թեստ է արվել։