27 հոկտեմբերի 2021 - 16:21 AMT
Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է ԱՄԷ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի պետական դրոշը: ՀՀ նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Արմեն Սարգսյանը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցով 18 գտնվում Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) 5-րդ համաժողովի բացմանը։

Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովրդի միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

Ընթերցեք նաև․ ՀՀ նախագահը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա