Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած արձանը խորհրդանշում է Արցախի ու արցախցու վերածնունդը, վերընձյուղվելու և ծաղկելու ձգտումը: Արմատներից վերակենդանացող ծառը հույսն է արցախահայության գալիք օրվա:
Քանդակի տեղադրմանն աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանը: