Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևն ընդունվել է միաձայն։
Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ դա ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։