25 մարտի 2009 - 22:17 AMT
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 32-րդ նիստին
Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:
Պարոն Կրոտովը ԱԺ նախագահին փոխանցեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի բարեմաղթանքները եւ մայիսի14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մայիսի 14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերին եւ նախատեսվող միջոցառումներին, քննարկվեցին հետագա համագործակցությանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստեց իր գլխավորությամբ ԱԺ պատվիրակության մասնակցությունը նիստի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: