Իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է մեծ ներդրում անել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նաև նշել է, որ ներդրումային առաջարկը, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կքննարկի արդեն հաջորդ նիստում, գրում է Sputnik Արմենիան։
«Ծրագիրն անմիջապես հաստատվելուց հետո կսկսի իրագործվել»,– ասել է նախարարը։
Հունվարին Քերոբյանն այցելել էր Մեղրի և հայտնել, որ տեղի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։