Կաշառքի դիմաց վարորդական իրավունք ստացած 6 անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Մեղադրանք է առաջադրվել նաև կաշառք վերցրած՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին և նրան օժանդակած անձին, որոնք 2020թ. փետրվար-մայիս ամիսներին ապահովել են կաշառքի դիմաց քաղաքացիների` ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունների ընդունումը:
Նշված անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել է անվավեր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: