27 մարտի 2009 - 11:33 AMT
Հայաստանը ռուսական կայունացման վարկը կստանա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին
Հայաստանը կստանա ռուսական կայունացման վարկ 500 մլն ԱՄՆ դոլարի չափով 2009 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսաների նախարարության մամլո քարտուղար Իրինա Այվազյանը, Ռուսաստանի պետդումայի կողմից ապրիլի վերջին վերաբաշխված բյուջեի հաստատումից հետո վերջնական համաձայնագիր կստորագրվի եւ կորոշվեն այդ գումարի փոխանցման ժամկետները:

Նրա խոսքերով, նախատեսվում է, որ վարկի առաջին մասնաբաժինը հանրապետություն կփոխանցվի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին` Հայաստանում որոշակի ընթացակարգեր անցնելուց հետո:

Ստացված կայունացման վարկը կուղղորդվի երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքների մեղմացմանը:

Փետրվարին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ նախնական համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանին 15 տարի ժամկետով պետական վարկի տրամադրման շուրջ, ընդ որում,15-ից 4 տարին արտոնյալ ժամկետ է` Libor+3 տոկոսադրույքով: