Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։
Մեկ այլ հրամանագրով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող նախարար Լուսինե Ղարախանյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:
Ղարախանյանը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար էր նշանակվել 2020թ. մայիսի 26-ին։