31 մարտի 2009 - 17:00 AMT
Եվրոպայի խորհուրդը քննադատել է Թուրքիայում կայացած ընտրությունները
Եվրոպայի Խորհուրդը քննադատել է Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղ գտած հակաիրավական գործողությունները: «Ես քննադատում եմ Թուրքիայում մարտի 29-ին կայացած մունիցիպալ ընտրությունների ժամանակ տեղ գտած բռնության փաստերը, որոնց արդյունքում վեց հոգի զոհվել եւ մոտ հարյուրը վնասվածքներ են ստացել»,- հայտնել է Տեղական եւ մարզային իշխանությունների Կոնգրեսի նախագահի լիազորությունները կատարող Յան Միկալլեֆը: Նրա խոսքով, ողբերգական եւ միաժամանակ անհեթեթ է, որ ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումը հանդիսացող ընտրությունները հանգեցրին արյունաթափության, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:

Թուրքիայի մարտի 29-ի մունիցիպալ ընտրությունների ժամանակ 6 հոգի սպանվել եւ մոտ 100 հոգի վնասվածքներ է ստացել: