Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում է տեղի տեղեկատվական շտաբը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։
Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր բաժանորդներին հորդորում են պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:
Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի, սակայն մարտի 18-ի առավոտվա դրությամբ այն գազամատակարարում դեռ չկար։