Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, գրում է Еrmenihaber-ը։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում «Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի մշտական քաղաքական լուծում գտնելու հարցում»։
Բացի այդ Մակրոնը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջшնքերի կապակցությամբ։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը։