3 ապրիլի 2009 - 17:41 AMT
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդատվություններ ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների հերթական խորհրդատվությունները: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խորհրդատվությունները սկսվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու արտաքին գործերի նախարարությունների համագործակցության եւ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր: Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: