3 ապրիլի 2009 - 17:51 AMT
Հայաստանում գազ սպառողները շատացել են
2009 թ. ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 578553 բաժանորդ: Ինչպես հաղորդում է «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ մամլո ծառայությունը, ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1178-ով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծվել է 1997թ.: Ընկերության կանոնակարգված կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ բաժինը կազմում է 80%, Հայաստանի կառավարության բաժինը` 20%:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մենատիրում է Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման ու բաշխման իրավունքին: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանով: