3 ապրիլի 2009 - 20:33 AMT
Հայաստան. Գազասպառման համակարգում արդեն տեղադրվել է ավելի քան 58 հազ. անվտանգության սարք
Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2009 թ. մարտ ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրել է 22362 ազդանշանային սարքեր - անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր): Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 58495 անվտանգության սարք:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ստեղծվել է 1997թ.: Ընկերության կանոնակարգված կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ բաժինը կազմում է 80%, Հայաստանի կառավարության բաժինը` 20%:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մենատիրում է Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման ու բաշխման իրավունքին: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանով: