4 ապրիլի 2009 - 15:07 AMT
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումն աննախադեպ դինամիկա կհաղորդի Թուրքիա-Հայաստան երկխոսությանը
«Եվրոպայի հայերը, ինչպես եւ նախկինում, հանդես են գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական պետությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը, խրախուսում է ռասիզմն ու խտրականության քաղաքականություն է իրականացնում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից աննախադեպ դինամիկա կհաղորդի Թուրքիայի եՀայաստանի միջեւ երկխոսությանը: Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց ԱՄՆ-ի հրաժարվելը կդառնա արյունահեղության շարունակմանն արտոնագրի տրամադրում եւ մեղսակցություն քրեական հանցագործություններին: Վերջին այդպիսի գործողությունը դարձել է Սուդանի նախագահին աջակցությունը, որը մեղադրվում է Դարֆուրում ցեղասպանության իրագործման մեջ եւ պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջեւ:

Այդ պատճառով, այսօր, առավել քան երբեւէ, Եվրոպայի հայերը միաբան են իրենց դիրքորոշման մեջ: Մենք կոչ ենք անում Ձեզ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ որքան հնարավոր է շուտ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացնել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը», - ընդգծվում է նամակում, հաղորդում է Եվրոպայի հայկական ֆեդերացիան: