«Դիմադրություն» շարժման մասնակիցները մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել միանգամից 4 ուղղությամբ։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ փակել են Արգիշտի–Մաշտոց–Հաղթանակի կամուրջ հանգույցը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը և նրանց համախոհները երթը մեկնարկել են Մաշտոցի պողոտայից և շարժվել են դեպի Ամիրյան փողոց։
Ոստիկանները բերման են ենթարկում մասնակիցներին և գործողություններ իրականացնում փողոցը փակելու ուղղությամբ։
Սաղաթելյանը հեգնել է՝ ասելով․ «Թողնենք, որ ոստիկանները փակ պահեն փողոցը մենք գնանք ուրիշ փողոց փակենք», տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Խաղաղ ակցիայի մասնակիցները փակել են Լուսավորիչ-Պարոնյան-Լեո խաչմերուկը՝ նստելով փողոցում։ Մեքենայի վարորդներն ազդանշաններով իրենց աջակցությունը հայտնեցին քաղաքացիներին»։ Խաչմերուկը մի քանի րոպե փակելուց հետո քաղաքացիները շարունակել են քայլերթը։
«Դիմադրություն» շարժման անդամների մի հատվածը փակել է Բաղրամյան–Կասյան–Հրաչյա Քոչար խաչմերուկը։ Նրանց մի մասը նստել է ասֆալտին, և բոլորով վանկարկում են` «Պայքար»։ Նրանք այս պահին գտնվում են այդ խաչմերուկի էստակադայի մոտ։
Հարակից շենքերում ապրող քաղաքացիները ծափահարում էին և աջակցում շարժման անդամներին։ Կարճ ժամանակ անց նրանք շարժվեցին Կոմիտաս պողոտայի ուղղությամբ։
Կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։